Եկեք լինենք միասնական, բայց միևնույն ժամանակ թույլ չտանք, որ որևէ ուժ փորձի բռնանալ մեր կամքին ու ոգուն
20:42 - 21 հունիսի, 2021

Եկեք լինենք միասնական, բայց միևնույն ժամանակ թույլ չտանք, որ որևէ ուժ փորձի բռնանալ մեր կամքին ու ոգուն

7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ելույթը այսօրվա ՔՊ հանրահավաքին․

«Կարծում եմ՝ բարձր է այն գիտակցումը, որ յուրաքանչյուր քաղաքացու քվեից բաղկացած է մեր այսօրվա հաղթանակը։ Այն ամուր է, այն կուռ է, և այն արտացոլում է ՀՀ քաղաքացու ոգին և կամքը։ Այն սպառնալիքները, ահաբեկումները, այն կոչերը, որոնք հնչել են, փոշիացված են մեր կամքի, մեր հաղթական ոգու շնորհիվ, որովհետև մենք միասնական ենք, մենք հաղթական ենք։ Սիրելի՛ քաղաքացիներ, ձեր ներդրումը մեծ է, մեծ է, որ ընտրություններով մենք վերահաստատեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում կան արժեքներ, որոնք անբեկանելի են․ ՀՀ քաղաքացին անպարտելի է։

Ես ուզում եմ այս առիթը օգտագործել և շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգին, որը թույլ չտվեց, որ որևէ խնդիր արձանագրվի ընտրությունների արդյունքում։ Մենք արող ենք փաստել, որ ՀՀ քաղաքացին իրավագիտակից է, հպարտ է, խրոխտ է, ՀՀ քաղաքացու դեմ խաղ չկա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել