Մեր տարածքում Ադրբեջանին ոչինչ չունենք հարցնելու, բայց ռուսական կողմի հետ ընթանում են բանակցություններ․ ԳՇ պետ Արտակ Դավթյան
11:10 - 22 հունիսի, 2021

Մեր տարածքում Ադրբեջանին ոչինչ չունենք հարցնելու, բայց ռուսական կողմի հետ ընթանում են բանակցություններ․ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Գործընթացները ընթանում են, երբ կլինի վերջնական որոշում անպայման տեղյակ կպահենք։  Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկություն չէ, մասնակցում են նաև այլ կողմեր, բանակցություններ են ընթանում։ Լինելու է այնպես ինչպես նշեցիք (երկու կողմերը հետ են քաշելու իրենց զորքերը, տեղակայվելու են ռուսական ուժեր - խմբ․), բայց վերջնական որոշում կլինի, ժամկետների, կատարման բուն տեխնիկական հարցերով լրացուցիչ կասվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ 

Հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական կողմը համաձայն է այդ տարբերակին, ԳՇ պետը ընդգծեց, թե մեր տարածքում Ադրբեջանին ոչինչ չունենք հարցնելու, բայց ռուսական կողմի հետ ընթանում են բանակցություններ։ Հայկական կողմի նպատակը առանց բախումների հայկական տարածքում հայտնված ադրբեջանական զորքերի հետ քաշումն է։ Խոսքը ռուսական սահմանապահների տեղակայման մասին է, այլ երկրների սահմանապահների հարց դեռ չի քննարկվել։

ԳՇ պետը նշեց, որ խոսքը գնում է ռուսական սահմանապահների տեղակայման մասին, այլ երկրների սահմանապահների հարց դեռ չի քննարկվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել