ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան
16:08 - 22 հունիսի, 2021

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

2021 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հավաքակայանում ծանոթացել է զորակոչի հետ կապված ընթացիկ աշխատանքներին, եղել է զորակոչիկների դիմավորման և ընդունման կետում, հետևել վիճակահանության ընթացքին, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զրուցել է զինակոչիկների հետ, նրանց խաղաղ ծառայություն է մաղթել և հորդորել ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել իրենց ծառայությանը, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հրահանգներ՝ ամառային զորակոչը բարձր մակարդակով կազմակերպելու վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել