Դատախազ. Կոռուպցիոն սխեմաներով գայթակղված պաշտոնյաները այլևս չեն կարող վստահ լինել, որ իրավապահները չեն տեղեկանալու |aysor.am|
07:31 - 17 ապրիլի, 2019

Դատախազ. Կոռուպցիոն սխեմաներով գայթակղված պաշտոնյաները այլևս չեն կարող վստահ լինել, որ իրավապահները չեն տեղեկանալու |aysor.am|

2018 թվականի ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի համար առիթ հանդիսացած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումները, ԶԼՄ-ների հրապարակումները գրեթե 3.6 անգամ ավելի շատ են եղել, քան 2017 թվականին, «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի ներքո» համաժողովին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Կարող ենք արձանագրել, որ մեր հասարակությունը կոռուպցիայի նկատմամբ դարձել է ավելի անհանդուրժող։ Կոռուպցիոն սխեմաներում ներգրավելու գայթակղություն ունեցող ցանկացած պաշտոնատար անձն այլևս չի կարող վստահ լինել, որ դրա մասին իրավապահ մարմնինները չեն տեղեկանալու, և որ ամենակարևորն է, այդ անձինք այլևս չեն կարող իրենց արարքների համար չպատժվելու վստահություն կամ երաշխիքներ ունենալ՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոնների մակարդակից, ունեցած կապերից և հնարավորություններից», - հայտարարեց գլխավոր դատախազը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել