ԿԸՀ ստացվել է 4 դիմում՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ
13:50 - 27 հունիսի, 2021

ԿԸՀ ստացվել է 4 դիմում՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ստացվել է չորս դիմում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Այս մասին ընտրությունների ամփոփ տվյալները ներկայացնելիս հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ 

Մուկուչյանի փոխանցմամբ՝ դիումներից մեկը ներկայացված է եղել սահմանված ժամկետների խախտմամբ։ Դիմումները ներկայացրել են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ 

«Զարթոնք»-ի դիմումի մեջ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար հիմք է եղելհետևյալը․

  • մինչև նախընտրական քարոզչությունը ՔՊ կուսակցության՝ հանրային ծառայողների կարգավիճակ ունեցող ներկյացուցիչները պետական ռեսուրսների հաշվին փաստացի նախընտրական քարոզչություն էին իրականացնում,
  • նախընտրական քարոզչության ժամանակ հոգեբանական հարկադրանքի մեթոդներ և բռնության կոչեր, բռնության կիրառման սպառնալիքներ և ատելություն էին տարածում,
  • քվեարկության օրն ընտրական տեղամասերում կուտակումներ էին,
  • բազմաթիվ կտրոնների վրա բացակայում էին լուսանկարներ, արձանագրվել են ուղղորդված քվեարկության դեպքեր,
  • նախընտրական քարոզչության ժամանակ արձանագրվել են ձերբակալությունների և բերման ենթարկեու դեպքեր, բազմաթիվ ընտրական տեղամասեր քվեաթերթիկները հաշվելու ժամանակ հոսանքազրկվել են,
  • քվեաթերթիկների ծրարները թափանցել են, և պարզ է դարձել, թե ում օգտին են քվեարկում,
  • արձանագրվել են քվեարկության վերհսկման այլ դեպքեր։ 

«Պատիվ ունեմ» դաշինքը որպես ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր իր դիմումի մեջ ներկաայցրել  հետևյալը․

  • մայիսի 10-ից սկսած՝ արտահերթ ընտրություններում խաթարվել է հավասարության և օրինականության սկզբունքը, քանի որ վարչապետի կողմից թեև ներկայացվել էր հրաժարական, սակայն վերջինս շարունակել է կատարել վարչապետին վերապահված լիազորություններ,
  • քվեարկության օրը կիրառված վարչական ռեսուրսները,
  • նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության և բռնության կոչերը,
  • ընտրական գործընթացի ընթացքում հազարավոր անձիքն, որոնք ստիպված տեղափոխվել էին մշտական բնակություն կամ ունեին ՀՀ անձնագիր, հնարավորություն չեն ունեցել մասնակցելու քվեարկությանը, քանի որ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից, առանց որևէ իրավաչափ հիմնավորման, որդեգրվել է տարբերակված մոտեցում,
  • քարոզչության ընթացքում եթերաժամերի տրամադրումը անհիմն պատճառներով մերժվել է, «Հանրային» հեղուստաընկերության կողմից մերժվել է «Պատիվ ունեմ» դաշինքի տրամադրած տեսահոլովակի հեռարձակումը,
  • ընտրություններին մասնակցել են հազարավոր անձինք, որոնց տվյալները պահվել են գաղտնի, քվեարկության վայրերը պահվել են գաղտնի, և հասանելի տեղեկատվտություն առկա չի եղել,
  • մի շարք տեղամասերում տրամարդվել են նախօրոք պատրաստված քվեաթերթիկների փաթեթներ, որի արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ փաթեթում բացակայել է այս կամ այն քվեաթերթիկը,
  • ԶՈՒ-ում ուղղորդված քվեարկության հնարավոր դեպքեր:

Ըստ դաշինքի՝ խիստ կասկածելի են նաև ընտրական տեղամասերի արձանագրությունների և ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների միջև մեծ ծավալի անճշտությունները, որոնք ի հայտ են եկե ԿԸՀ-ի հայտարարած վերահաշվարկի արդյունքներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել