Հրդեհ Արարատի աղբավայրում. սահմանվել է հերթապահություն
09:38 - 01 հուլիսի, 2021

Հրդեհ Արարատի աղբավայրում. սահմանվել է հերթապահություն

Հունիսի 30-ին, ժամը 21։03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի աղբավայրում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ տեղեկատվությամն  պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ։ Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 1-ին, ժամը 00։25-ին․ սահմանվել է հերթապահություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել