Թվային օրակարգից՝ արգելքների վերացում. ԵՏՀ խորհրդի նիստը կկայանա հուլիսի 7-ին |armenpress.am|
14:31 - 05 հուլիսի, 2021

Թվային օրակարգից՝ արգելքների վերացում. ԵՏՀ խորհրդի նիստը կկայանա հուլիսի 7-ին |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը կկայանա հուլիսի 7-ին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հավանության կարժանանա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխարժեքային քաղաքականության վերաբերյալ խորհրդատվական խորհրդի մասին համաձայնագրի նախագիծը: Նշվում է, որ փաստաթուղթը կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներ ներքին ընթացակարգեր իրականացնելու համար: Նախատեսվում է, որ կընդունվի ԵԱՏՄ պետությունների համար նախատեսված առաջարկությունը`առաջնորդվելով եվրասիական ոսկերչական փորձագիտական բյուրո ստեղծելու հայեցակարգով:  

Հանձնաժողովի խորհրդի նիստում սպասվում է, որ որոշում կկայացվի սկսել «Թվային տեխնիկական կանոնակարգը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» ծրագրի իրականացումը:

Խորհրդի նիստի օրակարգում կլինեն հարցեր կապված ԵԱՏՄ պետություններում քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովման գործում թվային տեխնոլոգիաների օգտագործման հետ՝ նպատակ ունենալով կանխել կորոնավիրուսի տարածումը: Քննարկման օրակարգում է նաև թվային շուկաների գնահատման կարգը բարելավելու, Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացման աշխատանքների ընթացքին վերաբերող, օդանավերի կառուցման ոլորտում համագործակցության խորացման և այլ հարցեր:

Նախատեսվում է քննարկել նաև ԵԱՏՄ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր շուկայի ձևավորման համար գործողությունների ծրագիրը՝ ճանապարհային քարտեզը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել