Աֆղանստանի ՊՆ-ն հայտարարել է «Թալիբան»-ի գրեթե 200 անդամի ոչնչացման մասին
 |tert.am|
13:19 - 14 հուլիսի, 2021

Աֆղանստանի ՊՆ-ն հայտարարել է «Թալիբան»-ի գրեթե 200 անդամի ոչնչացման մասին |tert.am|

tert.am: Վերջին օրվա ընթացքում Աֆղանստանի կառավարական ուժերը ոչնչացրել են գրեթե 200 ահաբեկչի: Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացնում է երկրի պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Թալիբան շարժման 191 ահաբեկիչ ոչնչացվել է, 154-ը վիրավորվել են», - ասված  է հաղորդագրության մեջ:

Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմական գործողություններ են իրականացվել Պակտիա, Գիլմենդ, Գանզի, Խոստ, Կանդահար, Նիմրուզ և Տաքար նահանգների տարածքներում: Բացի այդ, աֆղանական զորքերը հայտնաբերել և վնասազերծել են 14 ինքնաշեն պայթուցիկ սարք:

Շարունակությունը՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել