Թալիբներն իրենց դրոշն են բարձրացրել Աֆղանստանի և Պակիստանի սահմանին |tert.am|
09:09 - 15 հուլիսի, 2021

Թալիբներն իրենց դրոշն են բարձրացրել Աֆղանստանի և Պակիստանի սահմանին |tert.am|

tert.am: «Թալիբան» շարժման անդամներն իրենց դրոշը բարձրացրել են Աֆղանստանի և Պակիստանի միջև հիմնական սահմանային անցակետում և պնդում են, որ այն այժմ իրենց վերահսկողության տակ է:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, աֆղան պաշտոնյաները հերքել են դիրքի կորստի մասին լուրը, թեև սոցցանցում տարածված լուսանկարները ցույց են տալիս, որ «Թալիբանի» զինյալները զրուցում են պակիստանցի սահմանապահների հետ:

Վերջին շաբաթներին ծայրահեղական շարժման անդամներն արագորեն առաջընթաց են ունենում երկրի տարբեր հատվածներում, այդ թվում և սահմանների մոտակայքում՝ երկրի զինված ուժերից խլելով մի շարք առանցքային հենակետեր և անցակետեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել