Աֆղանստանի կառավարությունը թալիբներին համագործակցության կոչ Է անում հանուն խաղաղության |armenpress.am|
14:00 - 16 հուլիսի, 2021

Աֆղանստանի կառավարությունը թալիբներին համագործակցության կոչ Է անում հանուն խաղաղության |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի կառավարությունը «Թալիբան» արմատական շարժմանը համագործակցության կոչ Է անում հանուն երկրում խաղաղության հաստատման: Հուլիսի 16-ին Տաշքենդում այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսլամական Հանրապետության նախագահ Աշրաֆ Ղանին՝ «Կենտրոնական եւ Հարավային Ասիա. տարածաշրջանային փոխկապակցվածություն: Մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջազգային խորհրդաժողովի ընթացքում։

«Մենք «Թալիբանին» կոչ ենք անում համագործակցելու Աֆղանստանի կառավարության հետ, որպեսզի համապատասխան կերպով լուծենք (վիճելի) հարցերը եւ վերացնենք (պատերազմի) սպառնալիքները»,- հայտարարել Է Ղանին: Դրա հետ մեկտեղ նա նշել Է Աֆղանստանի կառավարության պատրաստականությունը «դեմ առ դեմ մարտի բռնվելու» թալիբների հետ:

Աֆղանստանի ղեկավարը նաեւ ընդգծել Է երկրում իրադրության կարգավորման անհնարինությունն առանց «արածաշրջանային փոխհամաձայնության»՝ հավելելով, որ Աֆղանստանում պատերազմն ու անկայունությունը վիթարի ազդեցություն են գործում ամբողջ տարածաշրջանի վրա: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:

Այդ ֆոնին Աֆղանստանում դիտվում Է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» շարժման զինյալները սաստկացնում են հարձակման տեմպերը մի շարք ուղղություններով: Շարժման ներկայացուցիչների պնդումների համաձայն՝ թալիբները կարողացել են վերահսկողություն հաստատել Իսլամական Հանրապետության տարածքի 85 տոկոսի նկատամամբ, ներառյալ շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել