Աֆղանստանում անհայտ անձինք սպանել են ավելի քան 100 խաղաղ բնակչի. կառավարությունը մեղադրում է թալիբներին |tert.am|
10:45 - 23 հուլիսի, 2021

Աֆղանստանում անհայտ անձինք սպանել են ավելի քան 100 խաղաղ բնակչի. կառավարությունը մեղադրում է թալիբներին |tert.am|

tert.am: Աֆղանստանի Քանդահար նահանգի Սպին-Բոլդակ շրջանում անհայտ անձինք սպանել են ավելի քան 100 խաղաղ բնակչի: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շրջանը գրավվել է արմատական «Թալիբան» շարժման զինյալների կողմից: Այս մասին հայտնում է աֆղանական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ ներկայացուցչին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Աֆղանստանի կառավարությունը խաղաղ բնակիչների մահվան համար մեղադրել է թալիբներին, որոնք վերահսկում են այդ շրջանը:

Թալիբները, ըստ հեռուստաալիքի տվյալների, հերքում են իրենց ներգրավվածությունը քաղաքացիական անձանց սպանություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել