Լավրովը հայտարարել է թալիբների և Քաբուլի միջև երկխոսության անհրաժեշտության մասին |tert.am|
15:46 - 23 հուլիսի, 2021

Լավրովը հայտարարել է թալիբների և Քաբուլի միջև երկխոսության անհրաժեշտության մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Աֆղանստանում ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ պայմանագրի կայունությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հիմա խորհրդակցություններ կլինեն Պակիստանում: Մենք ձգտելու ենք այն ամենին, ինչ ես նշեցի, որ այնտեղ (Աֆղանստանում) խաղաղություն լինի: Իսկ մեր դիրքորոշումը Կենտրոնական Ասիայի հարևանների հետ այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները պետք է մնան ուժի մեջ, և, իհարկե, մենք հուսով ենք, որ ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել Հավաքական անվտանգության պայմանագրի կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ»,-ասել է Լավրովը «Ռուսաստանի արտաքին քաղաքականություն. Հաջողություններ, մարտահրավերներ, առաջադրանքներ և հեռանկարներ» վեբինարի ընթացքում, որը տեղի է ունենում «Միասնական Ռուսաստան» կուսակցության հարթակում:

Բացի այդ, նա նշել է, որ Աֆղանստանում քաղաքական գործընթացի բացակայությունը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել