«Ընտրողներից մեկի խնդրանքով եմ հարցը տվել». «Իմ քայլի» պատգամավորը՝ ռուսական հաղորդումներն արգելելու մասին |news.am|
05:31 - 12 ապրիլի, 2019

«Ընտրողներից մեկի խնդրանքով եմ հարցը տվել». «Իմ քայլի» պատգամավորը՝ ռուսական հաղորդումներն արգելելու մասին |news.am|

news.am: Ռուսական երեք հեռուստաալիքներով հեռարձակվող որոշ հաղորդումների հեռարձակումը դադարեցման մասին հարցը հնչեցրել եմ ընտրողներից մեկի խնդրանքով։ Այս մասին  ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով էր պայմանավորված «Միր», «ՕՌՏ», եւ «Ռոսիա 1» ռուսական հեռուստաալիքների որոշ հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելու մասին իր հարցը ԱԺ կրթության, գիտության, երիտասարդության, մշակույթի, սպորտի հանձնաժողովի նիստին։

«Ես ընդամենը հարց եմ տվել։ Ես տարբեր թեմաներով հարցեր ունեմ ընտրողներից ստացած, նաեւ այդ հարցը կար, քանի որ ՀՌԱՀ-ի նախագահ Տիգրան Հակոբյանը եկել էր, ես իրեն այդ հարցը տվել եմ, ուրիշ ոչինչ»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք ընտրողների խնդրանքով էր նշել հատկապես այդ երեք հեռուստաընկերությունները, նա պատասխանեց.

«Մենք խոսել ենք ընդհանրապես բռնության քարոզի մասին տարբեր հեռուստաալիքներով եւ այդ հարցը հնչեցվել է, որ եթե դրանք տեղական ընկերություններ չեն, ի՞նչ է հնարավոր անել այս ծրագրերի մասով, ոչ թե ընդհանրապես ռուսական հեռուստաընկերությունները փակել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել