Հակառակորդը հարվածային աթս-ներ է կիրառել Արցախի մարտական դիրքերի ուղղությամբ
10:51 - 11 օգոստոսի, 2021

Հակառակորդը հարվածային աթս-ներ է կիրառել Արցախի մարտական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակից։

«Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել