Լատվիան Բելառուսի հետ սահմանին փշալարեր անցկացնելու համար 1.7 մլն եվրո կծախսի |armenpress.am|
20:11 - 11 օգոստոսի, 2021

Լատվիան Բելառուսի հետ սահմանին փշալարեր անցկացնելու համար 1.7 մլն եվրո կծախսի |armenpress.am|

armenpress.am: Լատվիայի կառավարությունը հաստատել է 1.7 մլն եվրո գումարով Բելառուսի հետ սահմանին փշալարեր անցկացնելու մասին որոշումը: Այս մասին հայտնել է Լատվիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարության հաշվարկներով՝ սահմանային ենթակառուցվածքների կառուցման նպատակով 2022 թվականին հավելյալ կպահանջվի 14 մլն եվրո, 2023 թվականին՝ 19 մլն, իսկ 2024-ին՝ ավելի քան 6 մլն:

Լիտվայից հետո Լատվիան ևս բախվել է Բելառուսի տարածքից անօրինական միգրանտների ներթափանցման խնդրի հետ: Միայն օգոստոսի 6-10-ը ձերբակալվել է 295 մարդ, իսկ տարեսկզբից ի վեր, ընդհանուր առմամբ, 355:

Լատվիայի իշխանությունները սահմանների հսկման համար ուժեղացված վերահսկողություն են հայտարարել ու ներգրավել են նաև սահմանապահների ու բանակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել