Տիգրան Խաչատրյանի և ԱՄՀ մշտական ներկայացուցչի հանդիպմանը կարևորվել է համագործակցության սերտացումը
18:10 - 13 օգոստոսի, 2021

Տիգրան Խաչատրյանի և ԱՄՀ մշտական ներկայացուցչի հանդիպմանը կարևորվել է համագործակցության սերտացումը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին։

Տիգրան Խաչատրյանը ողջունել է մշտական ներկայացուցչին և նշել, որ ֆինանսների նախարարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ունի համատեղ աշխատանքի մի շարք կարևոր ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրի կարևորությունը դժվար է գերագնահատել:  ՀՀ ֆինանսների նախարարը կարևորել է ԱՄՀ-ի աջակցությունը Հայաստանում մակրոտնտեսական կայունությանն ուղղված կառավարության քաղաքականության իրագործմանը:

Տիգրան Խաչատրյանը նաև ասել է, որ ուրախ  կլինի  կառույցի հետ տարվող աշխատանքները խորացնելու ուղղությամբ։

ԱՄՀ-ի ներկայացուցիչ Մ․ Ռաիսին իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և շնորհավորել Տ․ Խաչատրյանին՝ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Նա ընդգծել է, որ Հայաստանը ԱՄՀ-ի հետ երկար տարիների համագործակցության փորձ ունի։ ԱՄՀ մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ առավել սերտ շփումները այսուհետ ևս շարունակական կլինեն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել