Պետք է հասնենք նրան, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության․ Թագուհի Թովմասյան |azatutyun.am|
13:20 - 16 օգոստոսի, 2021

Պետք է հասնենք նրան, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության․ Թագուհի Թովմասյան |azatutyun.am|

azatutyun.am: «Պետք է հասնենք նրան, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Նրա համոզմամբ, պետք է տարբերակել վիրավորանքը գնահատող դատողությունից, վիրավորանքը՝ որակումներից, անձնական վիրավորանքը՝ քաղաքական գնահատականից՝ առաջ գնալու համար։

Թագուհի Թովմասյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Թագուհի Թովմասյան․ - Յուրաքանչյուր ոք, ով խոսում է ատելության խոսքի, վիրավորանքի և ընդհանրապես այդ դատապարտելի երևույթների մասին, առաջին հերթին սեփական օրինակով պետք է ծառայի՝ դու ինչ ես անում և ինչ պատասխան ես ակնկալում։ Ես ամբողջ կյանքում էդպես եմ առաջնորդվել․ քննադատել եմ ամենադաժան, ամենսուր ձևով, բայց վիրավորական բառեր չեն պարունակել այդ քննադատությունները։ Եվ ես կարծում եմ, որ մենք կամաց-կամաց պիտի հասնենք այդ վիճակին, որ ատելության խոսքը վերածվի թեմատիկ քննադատության և հետևողական քննադատության։

«Ազատություն»․ - Իբրև մարդու իրավունքների պաշտպան եք Դուք, քանի որ ղեկավարում եք այդ հանձնաժողովը, պետք է Ձեր նպաստը բերեք դրան, որպեսզի այդ ատելության խոսքը, կամ փոխադարձ մեղադրանքները մտնեն խորհրդարանական օրենսդրական ձևաչափերի, էթիկայի կանոնների մեջ։ Կարծում եմ Դուք էլ այնդտեղ գործ ունեք անելու, տիկին Թովմասյան, այդպես չէ՞։

Թագուհի Թովմասյան․ - Այո, ես համաձայն եմ, որ ես էլ իմ նպաստը պետք է ունենամ, և մենք պետք է իսկապես տարբերակենք վիրավորանքը գնահատող դատողությունից, վիրավորանքը՝ որակումներից, անձնական վիրավորանքը՝ քաղաքական գնահատականից, սրանք պիտի տարբերակենք, որպեսզի կարողանանք գնալ առաջ։

Շարունակությունը՝ azatutyun.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել