ԿԽՄԿ-ն սերտորեն համագործակցում է ռուս խաղաղապահների հետ Լեռնային Ղարաբաղում
 |tert.am|
18:14 - 06 սեպտեմբերի, 2021

ԿԽՄԿ-ն սերտորեն համագործակցում է ռուս խաղաղապահների հետ Լեռնային Ղարաբաղում |tert.am|

tert.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մարդասիրական հարցերով սերտորեն համագործակցում է ռուս խաղաղապահների հետ Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ԿԽՄԿ տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Իխտիյար Ասլանովը:

«Ռուսական խաղաղապահ ուժերի՝ տարածաշրջան ժամանելու պահից ի վեր մենք աշխատում ենք նրանց հետ: Եվ մեր համագործակցությունը բավականին սերտ է: Իմ գործընկերները հաճախ են տեղում հանդիպում խաղաղապահ ուժերի հրամանատարության, զինվորների և սպաների հետ», -ասել է Ասլանովը:

Վերջինս ընդգծել է, որ ներկա պահին տարվող աշխատանքների հիմնական ուղղությունը զոհված զինվորների մարմինենրի որոնումն է, որոնց այնուհետև հանձնում են ընտանիքներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել