Հենց հիմա ջարդում ու վերացնում են ծառերը, կանաչ տարածքը․ ահազանգ «Ֆիզգորոդոկից»
11:28 - 10 սեպտեմբերի, 2021

Հենց հիմա ջարդում ու վերացնում են ծառերը, կանաչ տարածքը․ ահազանգ «Ֆիզգորոդոկից»

Ֆիզգորոդոկ Երևան ֆեյսբուքյան էջում բնակիչներն ահազանգել են և համապատասխան տեսանյութ տեղադրել․

«Հենց հիմա Ռատկո ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում, այն հատվածում, որի սեփականության օրինականությունը այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթել է ապօրինաբար և պետք է վերադարձվի հանրությանը։

Պահանջում ենք կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը: Անհապաղ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել