ՀՀ տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում է անձրև
15:28 - 25 սեպտեմբերի, 2021

ՀՀ տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 25-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել