ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը կշարունակվի |tert.am|
09:21 - 28 սեպտեմբերի, 2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը կշարունակվի |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս ունի, որ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո, երկու երկրները կշարունակեն երկխոսությունը: Այս մասին ասված է Գլխավոր քարտուղարի գրասենյակի կողմից երկուշաբթի տարածված հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերսկսումը Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց և հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն և կդառնան ավելի լայն երկխոսության մաս` լուծելու առկա խնդիրները և կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել