ՊԵԿ-ում կադրային ջարդ չի իրականացվում. Բադասյան |armenpress.am|
14:47 - 14 հոկտեմբերի, 2021

ՊԵԿ-ում կադրային ջարդ չի իրականացվում. Բադասյան |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեում իրականացվում է ոչ թե կադրային ջարդ, այլ՝ սովորական կադրային քաղաքականություն, որը բնորոշ է ցանկացած պետական մարմնի։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Գերատեսչության կադրային քաղաքականության հիմքում ընկած է միայն մեկ սկզբունք. ծառայողական աստիճանակարգում առաջ շարժվելիս նախապատվությունը տրվում է այն աշխատակիցներին, որոնք համապատասխան պոտենցիալ ունեն եւ իրենց դրսեւորել են պրոֆեսիոնալ տեսակետից։ Մնացած փոփոխությունները կրում են բնական բնույթ։ Նոր նշանակումները, հիմնականում, կատարվում են այն կադրերից, որոնք աշխատում են գերատեսչությունում»,- ասաց Բադասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել