Դիտարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը․ հայտնաբերվել է 14 խախտում
15:46 - 16 հոկտեմբերի, 2021

Դիտարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը․ հայտնաբերվել է 14 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հանգստյան օրերին համատեղ դիտարկել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարողների աշխատանքը:

Ինչպես տեղեկացնում են գերատեսչությունից, ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու նպատակով մշտադիտարկել են 107 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է 14 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ:

Հանրային տրանսպորտի 2 մեքենա տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդական վկայականի բացակայության հիմքով: Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել