Գորիսում 60,3% ձայնով հաղթեց Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքը |hetq.am|
09:50 - 18 հոկտեմբերի, 2021

Գորիսում 60,3% ձայնով հաղթեց Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքը |hetq.am|

hetq.am: Երեկ Գորիսում կայացած ավագանու ընտրություններում հաղթեց գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»։ Դաշինքն իր հերթին կնշանակի Գորիսի քաղաքապետին։

Ձայների մեծամասնությամբ՝ դաշինքը ստացավ 6269 ձայն կամ 60,28%-ը։

«Առուշ Առուշանյան դաշինքի» հիմնական մրցակիցն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է 3568 մարդ կամ 34,3%-ը։ Երրորդ ուժը՝ «Հայ ազգային կոնգրեսը», ստացել է 282 ձայն, կամ՝ 2,7%-ը։

Հիշեցնենք, որ երեկ՝ ընտրությունների օրը, ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել «Առուշ Առուշանյանի» նախընտրական շտաբում՝ փակելով շտաբի մուտքը։ Դեպքին անդրադարձել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել