Լավրովը ԼՂ-ում տիրող իրավիճակի ու տարածաշրջանային հարցերի շուրջ խոսել է ԿԽՄԿ ղեկավարի հետ |armtimes.com|
15:27 - 18 հոկտեմբերի, 2021

Լավրովը ԼՂ-ում տիրող իրավիճակի ու տարածաշրջանային հարցերի շուրջ խոսել է ԿԽՄԿ ղեկավարի հետ |armtimes.com|

armtimes.com: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ։

ՌԴ ԱԳՆ կայքը հայտնում է, որ զրույցի ընթացքում, այլ հարցերից զատ, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Մաուրերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջաններում ճգնաժամերի արձագանքման շուրջ, այդ թվում՝ քննարկում է եղել հումանիտար իրավիճակի վերաբերյալ Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմարում, ներուկրաինական և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների գոտիներում։

Կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել