Սուրեն Պապիկյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
20:09 - 25 հոկտեմբերի, 2021

Սուրեն Պապիկյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այց է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Սուրեն Պապիկյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:  

«Նկատի ունենալով, որ կառավարությունը ԶՊՄԿ-ի 15 տոկոսի բաժնետերն է` որպես կառավարության ներկայացուցիչներ` ծանոթացել ենք կոմբինատի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև զրուցել  հետագա ընդհանուր ծրագրերի շուրջ»,- նշել է Սուրեն Պապիկյանը:

ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 25 տոկոս բաժնետոմսերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել