ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կմնա կալանավորված |hetq.am|
16:17 - 26 հոկտեմբերի, 2021

ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կմնա կալանավորված |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, երեկ մերժել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը: Այս մասին ասաց Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Գալստյանը  ձերբակալվել է ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ 

Գործն, ըստ ԱԱԾ-ի, վերաբերում է ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն: Նույն գործով այս պահին կալանավորված են նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և «Պատրոն Դավո» անունով հայտնի Դավիթ Գալստյանը:

Վերջինս  ՊՆ-ին ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրենն է: Վերաքննիչ քրեական դատարանը քննել և մերժել է նաև Դավիթ Գալստյանի և Դավիթ Տոնոյանի կալանավորման դեմ բողոքները:

Ստեփան Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը նշեց, որ հրթիռները, որոնք, ըստ գործի անպիտան են, իրականում աշխատող հրթիռներ են:

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել