Մալաթիա-Սեբաստիայում հանրային տրանսպորտում դիմակ չդնելու համար 2 ուղևորի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն
18:31 - 30 հոկտեմբերի, 2021

Մալաթիա-Սեբաստիայում հանրային տրանսպորտում դիմակ չդնելու համար 2 ուղևորի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ դիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով ուղևորափոխադրողների աշխատանքը, տեղեկացնում է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը:  

Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակի վերահսկման նպատակով մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց: ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները հայտնաբերել են 2 խախտում. 2 ուղևոր  դիմակ չի կրել, որոնց  համար կազմվել են վարչական արձանագրություններ:

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել