Ագարակավանի գյուղապետարանը կքննարկի 170-ից ավելի ոչխար կորցրած գյուղացուն օգնություն տրամադրելու հարցը |armenpress.am|
16:43 - 13 նոյեմբերի, 2021

Ագարակավանի գյուղապետարանը կքննարկի 170-ից ավելի ոչխար կորցրած գյուղացուն օգնություն տրամադրելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Արագածոտնի մարզի Ագարակավանի գյուղապետարանը հանձնաժողով կձևավորի՝ քննարկելու 170-ից ավելի ոչխար կորցրած և 40 հազար դոլարի վնաս կրած գյուղացուն օգնություն ցուցաբերելու հարցը: Այս մասին հայտնել է Ագարակավանի գյուղապետ Խորեն Կիրակոսյանը՝ նշելով, որ համագյուղացի Հայկ Մարտիրոսյանի ընտանիքը մեծ վնասներ է կրել նոյեմբերի 13-ին գայլերի ոհմակի հարձակման հետևանքով: 

«Գյուղապետարանը կձևավորի հանձնաժողով, ակտ կկազմի, կհաշվի վնասի չափը և այդ ամենը կփոխանցի Արագածոտնի մարզպետարանին, որից հետո համատեղ ուժերով կհասկանանք, թե ինչով կկարողանանք օգնել այդ մարդկանց: Եթե անհրաժեշտություն լինի՝ կաջակցենք նաև, որպեսզի նրանք դիմեն Կառավարությանը»,- ասաց Կիրակոսյանն՝ ընդգծելով, որ գյուղապետարանը կանի իրենից կախված ամեն բան՝ օգնելու համագյուղացուն:

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 02։00-02։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում գայլերի ոհմակը 170-ից ավելի մայրացու ոչխարներ է հոշոտել, գյուղացին կրել է մոտ 40 հազար դոլարի վնաս։ Համագյուղացիները պատրաստվում են դիմել Կառավարությանը, որ Հայկ Մարտիրոսյանի ընտանիքին հնարավորության սահմաններում փոխհատուցում տան և օժանդակեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել