ԱԳՆ-ն չի պատասխանում՝ ՀՀ-ն մասնակցելո՞ւ է «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին, թե ոչ
12:40 - 16 նոյեմբերի, 2021

ԱԳՆ-ն չի պատասխանում՝ ՀՀ-ն մասնակցելո՞ւ է «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին, թե ոչ

Այս տարվա նոյեմբերի 5-ին պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը հրավիրված է մասնակցելու «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին։ Գագաթաժողովը կայանալու է դեկտեմբերի 9-10-ը՝ առցանց ձևաչափով։

Infocom-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ճշտել՝ Հայաստանը մասնակցելու՞ է տվյալ գագաթաժողովին, թե ոչ, եթե այո, Հայաստանից ո՞ր պաշտոնատար անձն է մասնակցելու գագաթաժողովին և այլն։ Հարցերին ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ից հետևյալ պատասխանն ենք ստացել․ «Հայաստանը ստացել է ԱՄՆ նախագահի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին մասնակցության հրավեր։ Այն անցկացվելու է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Ինչ վերաբերում է Ձեր մյուս հարցադրումներին՝ տեղեկացնում ենք, որ տվյալ պահին հավելյալ տեղեկություններ հնարավոր չէ տրամադրել»։

Հավելենք, որ Հայաստանի հարևան երկրներից միայն Վրաստանն է ստացել ԱՄՆ ժողովրդարավարության գագաթաժողովին մասնակցելու հրավեր։ Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը հրավիրյալների ցանկում չկան։

 

Նանե Ավետիսյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել