armenpress.am: Լեհաստանում կառավարող՝ «Օրենք եւ Արդարություն» կուսակցության առաջնորդ փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին կարծում է, որ Բելառուսի դեմ պատերազմ, ամենայն հավանականությամբ, չի լինի:
Նոյեմբերի 16-ին այդ մասին նա հայտարարել է Լեհաստանի ռադիոյին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամը: «Մենք արդեն հիբրիդային պատերազմի մեջ ենք, բայց զենքի կիրառմամբ պատերազմ առայժմ, ավելի շուտ, հորիզոնում չկա: Ես գործածում եմ «ավելի շուտ» բառերը, որովհետեւ մենք գործ ունենք անկանխատեսելի հակառակորդի հետ»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)