Անցած մեկ տարում բավարար ժամանակ եղել է՝ համոզվելու, որ ՀԱՊԿ-ը ունակ չէ արագ արձագանքման և իր պարտավորությունների կատարման․ «Հանրապետություն» կուսակցություն
18:19 - 16 նոյեմբերի, 2021

Անցած մեկ տարում բավարար ժամանակ եղել է՝ համոզվելու, որ ՀԱՊԿ-ը ունակ չէ արագ արձագանքման և իր պարտավորությունների կատարման․ «Հանրապետություն» կուսակցություն

Քննարկելով ստեղծված իրավիճակը՝ «Հանրապետություն» կուսակցությունը՝ նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքի վրա Ադրբեջանի հարձակմանը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի արձագանքը՝ դիմել ՌԴ-ին՝ «Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 1997-ի պայմանագրի շրջանակներում, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում», ՀՀ ԱԳՆ-ի կոչը ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, «հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի գործողություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ» համարում է անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլեր:
 
Անցած մեկ տարում բավարար ժամանակ եղել է՝ համոզվելու, որ ՀԱՊԿ-ը ունակ չէ արագ արձագանքման և իր պարտավորությունների կատարման, որի ապացույցը մայիսի 12-ից Սյունիք ու Գեղարքունիք ադրբեջանական զորքերի ներթափանցումն է:
 
Ադրբեջանը խախտել ու անպատիժ խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որովհետև այդ հայտարարությունը հնգակողմ չէր. համաձայնությանը տեղյակ չէին ու չէին մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան:
 
Վաղուց ժամանակն է՝ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ արտահերթ նիստում քննարկելու ստեղծված իրավիճակը և կանխելու Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա, որը միջազգային իրավունքի խախտման ակնհայտ օրինակներ են և պետք է պատժվեն միջազգային իրավունքի նորմերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել