ՊՆ-ն հերքում է լուրը, թե Սյունիքում մայորից բարձր կոչում ունեցողներին թույլ չեն տվել կռվել
09:43 - 19 նոյեմբերի, 2021

ՊՆ-ն հերքում է լուրը, թե Սյունիքում մայորից բարձր կոչում ունեցողներին թույլ չեն տվել կռվել

Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ: Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել