Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության է կանչվել
12:06 - 22 նոյեմբերի, 2021

Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության է կանչվել

Փաստաբան Ամրամ Մակինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության է կանչվել Հակակոռուպցիոն կոմիտե: Փաստաբանը նշել է, որ քիչ առաջ ծանուցում է ստացել:

Ըստ փաստաբանի` Սերժ Սարգսյանը հարցաքննության է հրավիրվել գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա:

«Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել»,- հավելել է Մակինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել