Սաակաշվիլիի վիճակը կայուն է. բժիշկների կոնսիլիումի կարծիքը |armenpress.am|
17:15 - 22 նոյեմբերի, 2021

Սաակաշվիլիի վիճակը կայուն է. բժիշկների կոնսիլիումի կարծիքը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն Է. բարդություններ չեն դիտվում: Այդ մասին լրագրողներին պատմել Է ռեանիմատոլոգ Ինեզա Սուլամանիձեն:

Կոնսիլիումը, որն ստեղծվել Է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ, առաջին անգամ Սաակաշվիլիին այցելել Է Գորիի հոսպիտալում, նոյեմբերի 20-ին: Հաջորդ օրը նրանք անցկացրել են հոսպիտալում՝ գործանականում ամբողջ օրը զննելով Սաակաշվիլիիին:

«Եվս մի քանի օր ուշադիր լինելու կարիք կա, բայց կարող ենք վստահությամբ ասել, որ ներկա դրությամբ մենք դժվարություններ չենք ունեցել»,-ասել Է Սուլամանիձեն:

Նրա խոսքով՝ բուժումն ընթանում Է բժիշկ Էլեն Գիորգաձեի հանձնարարականների համաձայն: Բոլոր ընթացակարգերն անցկացվում են հանգիստ ռեժիմով:

«Ամեն բան կարգավորված Է, ամեն բան հանգիստ Է ընթանում, շատ մարդասիրական ռեժիմով: Պարոն Միխեիլ Սաակաշվիլին ամեն բանից գոհ Է: Այսօր ամեն բան կարգին Է, հուզական վիճակը նորմալացվել Է, ընթացակարգերից ոչ մեկը, որոնք այսօր նրա համար անցկացվել են, անհանգստություն չեն առաջացրել»,-ասել Է Ինեզա Սուլամանիձեն:

Բժշկի խոսքով՝ երեկ Սաակաշվիլիի ճնշումը շատ բարձր Է եղել, բայց այսօր նա իրեն ավելի լավ Է զգում: Սաակաշվիլին հացադուլը, որը տեւել Է 50 օր, դադարեցրել Է նոյեմբերի 20-ի գիշերը բանտարկյալների հիվանդանոցից Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխելուց անմիջապես հետո:

Ներկայում նա գտնվում Է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բուժման գործընթացն ավարտվելուց հետո կալանավորին կվերադարձնեն Ռուսթավի բանտ: Բացառված չԷ, որ նախկին նախագահի բանտարկության ժամկետը կերկարացվի:

Ներկայում դատարանում նրա դեմ հետաքննվում Է երեք գործ, դրանցից մեկի առավելագույն ժամկետը կազմում Է 9 տարի, հաղորդել Է Sputnik-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել