Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում 28 տրանսպորտային միջոց է ստուգվել
19:50 - 26 նոյեմբերի, 2021

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում 28 տրանսպորտային միջոց է ստուգվել

Այսօր՝ նոյեմբերի 26-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկել է Երևանի  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Տրանսպորտային անվտանգության մասնագետները մշտադիտարկել են  վերոնշյալ վարչական շրջաններով ուղևորափոխադրում կատարող 28 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 2 դեպք, որոնց հիմքով կազմվել են արձանագրություններ:

Տեսչական մարմինը հանրային տրանսպորտը կվերահսկի նաև առաջիկա շաբաթ օրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել