Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն
11:30 - 27 նոյեմբերի, 2021

Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն

Ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2021 թ. սեպտեմբերի 17-ից, հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն։
 
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
 
Հիշեցնենք՝ Սպարտակ Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է:
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել