Անդրանիկ Քոչարյանն ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ տվյալները փոխանցել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին   |armenpress.am|
15:34 - 30 նոյեմբերի, 2021

Անդրանիկ Քոչարյանն ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ տվյալները փոխանցել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին |armenpress.am|

armenpress.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Սիրիայից ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ ՀՀ հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում:

Քոչարյանն այս մասին ասաց` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության Արթուր Ղազինյանի այն դիտարկմանը, թե  չհերքված տեղեկություն կա այն մասին, որ Նախիջևանում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակումներ կան:

«Այդ տեղեկությունները փոխանցվել են համապատասխան համանախագահող երկրների ղեկավարությանը, վերջին անգամ ես այդ փաթեթը փոխանցել եմ Հայաստանում գտնվող Ստոլտենբերգի  (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ –խմբ.) անվտանգության հարցերով խորհրդականին։ Դա ֆիքսվել է, այն լուրջ փաթեթ է, և կարող եմ ասել, որ մեր հատուկ ծառայությունների ու մեր սփյուռքի շատ լուրջ ձեռքբերումը կարող ենք արձանագրել», - ասաց Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել