Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է 5 խախտում, որոնք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։
comment.count (0)