Վերացվել է կաթնամթերքի արտադրության կասեցումը. ՍԱՏՄ
13:13 - 01 դեկտեմբերի, 2021

Վերացվել է կաթնամթերքի արտադրության կասեցումը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Մխիթարյանին (Արմավիրի մարզ, գյուղ Մյասնիկյան) պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Որոշման համար հիմք են ծառայել ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այդ արտադրամասում իրականացված վերստուգման արդյունքները, որոնք փաստել են նախորդիվ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների վերացման մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել