Սաակաշվիլին հոգենյարդաբանական վերականգնման բուժընթացի կարիք ունի. նյարդաբան |armenpress.am|
15:46 - 13 դեկտեմբերի, 2021

Սաակաշվիլին հոգենյարդաբանական վերականգնման բուժընթացի կարիք ունի. նյարդաբան |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արտասահմանում հոգենյարդաբանական վերականգնման բուժընթաց անցնելու կարիք ունի: Այդ մասին հայտարարել Է «Էմպատիա» վերականգնողական կենտրոնի նյարդաբան Օթար Թոիձեն:

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ներկայությամբ անցկացված բժիշկների կոնսիլիումի հետ միասին «Էմպատիան» իրականացնում Է Սաակաշվիլիի առողջական վիճակի դիտազննում, որը 50-օրյա հացադուլից հետո բուժընթացը շարունակում Է Գորիի զինվորական հոսպիտալում:

«Նրա հիվանդության մեջ գլխավորը նյարդաբանական կարգավիճակն Է: Մշտական են տեղաշարժման, շարժումների ներդաշնակության, բնավորության փոփոխականության հետ կապված խնդիրները, սակայն դա դուրս չի գալիս նորմատիվային շրջանակներից: Այժմ նա, հիմնականում, հատուկ վերականգնման կարիք ունի:

Մենք դա անվանում ենք նյարդավերականգնում եւ հոգենյարդաբանական վերականգնում, որի հնարավորությունները Վրաստանում մենք չենք գտել»,-ասել Է Թոիձեն:

Դեկտեմբերի սկզբին «Էմպատիա» կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին հայտարարել Է, որ երկար ժամանակ Սաակաշվիլիին jվել են մեծ չափաբաժիններով հոգեմետ պատրաստուկներ: Այդ հաղորդագրությունների ֆոնին օմբուդսմենը հանձնարարել Է, որպեսզի Սաակաշվիլիի հոգեկան վիճակը հետազոտվի բժիշկների կողմից, որոնց Ժողովրդական պաշտպանի աշխատակազմը հրավիրել Է որպես անկախ փորձագետների:

Այսօր օմբուդսմեն Նինո Լոմջարիան լրագրողներին հայտարարել Է, որ Սաակաշվիլիին արտասահմանյան կլինիկա տեղափոխելու մասին որոշումը կարող Է ընդունվել միայն մասնագետների հանձնարարականների հիման վրա: Ժողովրդական պաշտպանի ներկայությամբ անցկացված կոնսիլիումը Սաակաշվիլիի վիճակի մասին հերթական եզրակացությունը կհրապարակի առաջիկա օրերին: Նախկին նախագահի անձնական բժիշկը հայտարարել Է, որ Սաակաշվիլին ինքը կտրականապես դեմ Է բուժումը արտասահմանում շարունակելուն, հաղորդել Է Sputnik-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել