ՀՀ ԱԺ փոխնախագահ Սաղաթելյանը և Լեհաստանի դեսպանն անդրադարձել են Արցախի կարգավիճակի հարցին
22:31 - 16 դեկտեմբերի, 2021

ՀՀ ԱԺ փոխնախագահ Սաղաթելյանը և Լեհաստանի դեսպանն անդրադարձել են Արցախի կարգավիճակի հարցին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ:

 Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը, խոսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունների մասին, հրատապ համարել հայ ռազմագերիների` հայրենիք վերադարձի հարցը: ԱԺ փոխնախագահը կարևորել է եվրոպական երկրների հստակ դիրքորոշման բարձրաձայնումը վերոնշյալ հարցերի վերաբերյալ:

«Անդրադարձ է կատարվել նաև Արցախի կարգավիճակի հարցին:

Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է դարերի պատմություն ունեցող հայ-լեհական բարեկամական  հարաբերությունները: Պավել Չեպլակը հույս է հայտնել, որ երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունն էլ ավելի կխորանա:

ԱԺ նախագահի տեղակալը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-լեհական հարաբերությունների բարելավմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել