«Անձի դեմ խնդիր չունենք, համակարգի դեմ ենք պայքարում»․ ԵՊՀ-ում, ռեկտորի ընտրությանը զուգահեռ, բողոքի ակցիա է |tert.am|
12:22 - 17 դեկտեմբերի, 2021

«Անձի դեմ խնդիր չունենք, համակարգի դեմ ենք պայքարում»․ ԵՊՀ-ում, ռեկտորի ընտրությանը զուգահեռ, բողոքի ակցիա է |tert.am|

tert.am: Մենք անձի դեմ խնդիր չունենք, համակարգի դեմ ենք պայքարում, քանի որ այս տարիներին իշխանությունը բոլոր անկախ պետական կառույցները հարմարեցրել է իրեն, որ դառնան իրենց կամակատարը և այդ օրինակը կատարվում է ԵՊՀ–ում։ Այս մասին այսօր ԵՊՀ–ում, որտեղ իրականացում էր ԵՊՀ ռեկտորի ընտրությունը, իսկ զուգահեռ բողոքի ակցիա են իրականացնում ուսանողները, ասաց ուսանող Տարոն Մանուկյանը։

«Ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որ հոգաբարձուների կազմը համապատասխանեցվի իրենց և ամեն ինչ ձեռնարկեց, որ այսօր ունենանք ԵՊՀ ռեկտորի մեկ թեկնածու։ Անկախ այդ անձի քաղաքական հայացքներից, այս ընտրությունները օրինական և լեգիտիմ համարել չէինք կարող, քանի որ ԵՊՀ հոգաբարձուների նախագահությունում այսօր գտնվում է մեկ անձ, որին համարում ենք պարտության սիմվոլ, դավաճանական կառավարության ներկայացուցիչներից մեկը՝ Սուրեն Պապիկյանը»,–ասաց նա։

Ուսանողը նշեց, որ իրենց պայքարը շարունակելու են և ամենամեծ վտանգը ԵՊՀ–ի քաղաքականացումն են համարում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել