Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել ԱլԳ գագաթնաժողովում. Բորել |tert.am|
20:08 - 22 դեկտեմբերի, 2021

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել ԱլԳ գագաթնաժողովում. Բորել |tert.am|

tert.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ տարածաշրջանային լարվածությունը և «Ռուսաստանի ապակայունացնող քայլերն» առանցքային տեղ են գրավել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի՝ Եվրոպայի խորհրդի նիստից անմիջապես առաջ:

Ապշեցուցիչ է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, որոնց երկրները թշնամի են Լեռնային Ղարաբաղի պատճառով, բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։ Դա հնարավոր դարձավ նախագահ Միշելի հովանու ներքո իրականացված միջնորդական ջանքերի շնորհիվ: Նա նախորդ գիշեր լարված և արդյունավետ հանդիպում է անցկացրել երկու առաջնորդների հետ: 

Ես ողջունում եմ այս հանդիպման արդյունքները և կողմերի պատրաստակամությունը՝ ներգրավվելու կոնկրետ նախագծերում և աջակցելու գաղափարներին, որոնք ճանապարհ կհարթեն հաշտեցման համար։ Հանդիպմանն ընդգծվել է ԵՄ-ի հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը՝ հակամարտությունների հաղթահարման, վստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում, ինչպես նաև ԵՄ-ի պատրաստակամությունը՝ ակտիվորեն մասնակցել Անդրկովկասում հակամարտությունների կարգավորմանը»,-ասել է Բորելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել