tert.am: Ռուսաստանը լայնածավալ դեսանտային զորավարժություններ կանցկացնի Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը` ՌԴ ՊՆ-ին հղումով:
Զորավարժությունները կմեկնարկեն այսօր Ղրիմի «Օպուկ» զորավարժարանում, որտեղ օդադեսանտային հարձակման, հրետանային և ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերը կիրականացնեն մարտական կրակ, ինչպես նաև տեղանքի մի հատվածի ականազերծում և զորքերի քողարկում օդային հարձակման զենքերից և անօդաչու սարքերից:
Իր հերթին Նովոռոսիյսկի մոտ գտնվող «Ռաևսկի» զորավարժարանում զորավարժությունները կսկսվեն դեկտեմբերի 24-ին։
Ընդհանուր առմամբ, զորավարժություններին ներգրավվելու է ավելի քան 1200 զինծառայող և ավելի քան 250 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։
comment.count (0)