Չէ, չենք վախում, էդ դուք մեզնից պետք է վախենաք. Փաշինյանը մեկնաբանել է Լիդիանի գործը |aysor.am|
07:23 - 28 մարտի, 2019

Չէ, չենք վախում, էդ դուք մեզնից պետք է վախենաք. Փաշինյանը մեկնաբանել է Լիդիանի գործը |aysor.am|

aysor.am։ Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մամուլում հրապարակվող այն տեղեկություններին, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան:

«Մամուլում այդպիսի ընկալում կա՝ վայ, Լիդիանը դիմում է արբիտրաժային միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի: Հա, դիմում ա, դիմում ա, թող դիմի: Ի դեպ, շատ միջազգային ակտորներ կան, որ այդպես խոսում են, ասում են՝ մենք կդիմենք միջազգային դատարան ու սենց ուշադիր նայում են ու որ տեսնում ենք չենք ուշաթափվում էդ նախադասությունից, իրենք են սկսում ճնշել՝ ոնց, էդ դուք մեզնից չեք վախո՞ւմ: Չէ, չենք վախում: Էդ դուք մեզնից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, ոչ թե մենք ձեզնից», - հայտարարեց վարչապետը:

Անդրադառնալով Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ Փաշինյանը հստակեցրեց կառավարության դիրքորոշումը:

«Մենք բյուջեից 300 հազար դոլար ենք հատկացրել, որ միջազգային բարձր հեղինակություն ունեցող ընկերություն ներգրավվենք՝ տեղում փորձաքննություն իրականացնելու համար: Այդ փորձաքննությունը պետք է մեկ հարցի պատասխան տա՝ արդյոք այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, կառավելի են, թե՞ ոչ: Այսինքն՝ ընդունելի՞ են, թե ընդունելի չեն: Եթե եզրակացությունը կլինի բացասական, այսինքն՝ կասվի, որ այստեղ կան բնապահպանական ռիսկեր Ջերմուկի ու Սևանի ջրային համակարգի համար, ուրեմն այդ ծրագիրը ընդհանրապես կփակվի: Եթե կասեն, որ այդ ռիսկերը մեծ չեն, այսինքն՝ կառավարելի են, այդ ծրագիրը կաշխատի», -հայտարարեց վարչապետը:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել