ԲԸՏՄ-ն տուգանել է թույլատրելի արտանետումների չափաքանակը գերազանցած ճանապարհաշինական ընկերությանը
12:41 - 29 դեկտեմբերի, 2021

ԲԸՏՄ-ն տուգանել է թույլատրելի արտանետումների չափաքանակը գերազանցած ճանապարհաշինական ընկերությանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհաշինական գործունեություն ծավալող «Ճանապարհ» ՍՊԸ-ում իրականացրել են ստուգում և հայտնաբերել, որ ընկերությունն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։

Բացի այդ, ընկերությունը գերազանցել է սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակը։ Արտանետել է 12.579 տոննա անօրգանական փոշի։

«Ճանապարհ» ՍՊԸ տնօրենին ներկայացվել է 3.336.720 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ, նաև նշանակվել է վարչական տուգանք, ընդհանուր՝ 300.000 ՀՀ դրամի չափով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել