«Այժմ գլխավորը միասնությունն է և նախապատրաստումը վճռական հարձակման»․ Սաակաշվիլին ապաքինվում է վերականգնողական բուժումից հետո |tert.am|
14:22 - 31 դեկտեմբերի, 2021

«Այժմ գլխավորը միասնությունն է և նախապատրաստումը վճռական հարձակման»․ Սաակաշվիլին ապաքինվում է վերականգնողական բուժումից հետո |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտարարելով, որ ապաքինվում է վերականգնողական բուժումից հետո և նրան ուրախացնում է «հաղթանակի հավատը»:

«Ինչ էլ, որ նրանք անեն, ես նրանցից ընդհանրապես չեմ վախենում: Այժմ գլխավորը միասնությունն է և նախապատրաստումը վճռական հարձակման: Շուտով կգա այդ հարձակման պահը»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ գրել է քաղաքական գործիչը, սակայն չի մասնավորեցրել, թե ինչ նկատի ունի:

Նախօրեին Սաակաշվիլին հիվանդանոցից տեղափոխվել է բանտ: Իր խոսքով՝ ինքը դեռ «ֆիզիկապես թույլ է, սակայն քաջ է»: Նրա կողմնակիցները հայտարարել են, որ իշխանություններն ուժով են Սաակաշվիլիին բանտ տեղափոխել:  

Ավելի վաղ Սաակաշվիլիի մոտ ընկճախտ և հետտրավմատիկ խանգարում էր ախտորոշվել:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել