Ժոզեպ Բորելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է իրադրությունը ռուս-ուկրաինական սահմանին |armenpress.am|
21:37 - 04 հունվարի, 2022

Ժոզեպ Բորելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է իրադրությունը ռուս-ուկրաինական սահմանին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է իրադրությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ սահմանին: Այս մասին ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:

«Բորելը Ուկրաինա այցին ընդառաջ հեռախոսազրույց է ունեցել Յենս Ստոլտենբերգի հետ՝ քննարկելու Ռուսաստանի զինված ուժերի ավելացումը Ուկրաինայի սահմանին, ինչպես նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերի երկու նախագծերը, որոնք Ռուսաստանը հասցեագրել է ԱՄՆ-ին ու դաշինքի անդամներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ժոզեպ Բորելը  Ուկրաինա է այցելում հունվարի 4-6-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել