ԱՄՆ-ը բացառել է Լեհաստանում և Բալթյան երկրներում զորքերի կրճատման հնարավորությունը |1lurer.am|
16:47 - 08 հունվարի, 2022

ԱՄՆ-ը բացառել է Լեհաստանում և Բալթյան երկրներում զորքերի կրճատման հնարավորությունը |1lurer.am|

1lurer.am: Վաշինգտոնը չի ծրագրում դիտարկել Լեհաստանում և Բալթյան երկրներում մշտապես տեղակայված ամերիկյան զորքերի թվի կրճատման հնարավորությունը։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնը։

Նրա հայտարարությունը պատասխան էր NBC-ի հրապարակմանը, որում ասվում էր, որ հարցը կարող է բարձրացվել ամերիկյան կողմի և Մոսկվայի միջև հաջորդ շաբաթ կայանալիք բանակցությունների ընթացքում։

Հունվարի 10-ին Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հանդիպման ժամանակ ամերիկացի պաշտոնյաները կքննարկեն միայն երկկողմ անվտանգության հարցեր, լրագրողներին ասել է պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան և հավելել, որ Միացյալ Նահանգները խնդրահարույց է համարում Եվրոպայից ամերիկյան միջուկային զենքը դուրս բերելու Ռուսաստանի կոչերը:

Շարունակությունը՝ 1lurer.am կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել